ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: Նշվում է, որ պատժամիջոցները կիրառվել են Իրանի երկու քաղաքացիների, ինչպես նաև իրանական մեկ ընկերության հանդեպ: Պարզաբանվում է, որ երկու իրանցիները և ընկերությունը ցուցակի մեջ են հայտնվել Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապի պատճառով, որը ԱՄՆ իշխանությունների կողմից ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: