Թալանել են Զիդանի և Իսկոյի առանձնատները

Թալանել են Զիդանի և Իսկոյի առանձնատները

Մադրիդում թալանել են «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և իսպանացի կիսապաշտպան Իսկոյի առանձնատները՝ հաղորդում է La Sexta։ Մարզիչն ու ֆուտբոլիստը հանցագործությունների պահին տանը չեն եղել։ Իսպանիայում վերջին շրջանում թալանել են նաև Քևին-Պրինս Բոատենգի, Ժորդի Ալբայի, Քարիմ Բենզեմայի, Խոակին Սանչեսի, Ժերար Պիկեի, Էսեկիել Գարայի, Ժոֆրեյ Կոնդոգբիայի և Ալվարո Մորատայի տները։ Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Մորատան որոշել է վաճառել 4 միլիոն եվրոյով իր առանձնատունը, քանի որ կինը չի կարողանում ապրել տանը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտ։