Սահակաշվիլին խոսել է 2015թ․Ավակովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Սահակաշվիլին խոսել է 2015թ․Ավակովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ուկրաինական «Ռադիո ՆՎ»-ին տված հարցազրույցում խոսել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ հարաբերությունների մասին: Նա նշել է, որ Ուկրաինա վերադառնալուց հետո իրեն մշտապես հարցնում են 2015 թ․ Արսեն Ավակովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք որ 2015 թ․ Ազգային խորհրդի նիստի ժամանակ Ավակովն իրեն վիրավորելու համար բաժակով լի ջուրը շփել էր Սահակաշվիլիի դեմքին: «Ինչ եկել եմ՝ «Ավակով, Ավակով, Ավակով»… Ներեցեք, բայց ես ոչ թե Ավակով ազգանունով անձի հետ խնդիր ունեմ, այլ նրանց ամբողջ համակարգի: Եվ սխալ է ասելը, թե նա բան ասաց, հայը վրացու վրա գոռաց: Շատերն են այդպես ասում, սակայն դա ճիշտ չէ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը: https://www.youtube.com/watch?v=dblKGb4USDg