Վրաստանին ռազմական աջակցություն տրամադրելով՝ ապահովում ենք տարածաշրջանի անվտանգությունը․ Պոմպեո

Վրաստանին ռազմական աջակցություն տրամադրելով՝ ապահովում ենք տարածաշրջանի անվտանգությունը․ Պոմպեո

Վրաստանն իր սեփական օրինակով գիտի, թե որքան կարևոր է զսպման քաղաքականությունը, ուժեղ պաշտպանական համակարգը և բարձրագույն մասնագիտական հմտությունները: Այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Պետքարտուղարի գնահատմամբ` կարևոր է, որ Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսն արդեն ծախսվում է պաշտպանության ոլորտի կարիքների համար: «Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին պաշտպանել այս թիրախը: Վրաստանն իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարել է Ռուսաստանի ագրեսիայի, տարածքների անօրինական բռնազավթման դեմ և դարձել Ռուսաստանի կողմից խաղաղության համաձայնագրի ձախողման վկան: Ռուսաստանի ագրեսիայի պատճառներից մեկն էլ այն է, որ մենք հպարտանում ենք Վրաստանի հետ մեր ռազմական աջակցությամբ, որն օգտագործվում է Վրաստանի պաշտպանության համակարգում: Մենք նաև օգնում ենք այս երկրին` իր տարածքների պաշտպանությունը ապահովելու համար, աջակցում զորավարժություններին և սարքավորումներ տրամադրում: Ի վերջո, այս ջանքերը կապահովեն ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, որը լավ է Վրաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Պոմպեոն: