83-ամյա բրիտանուհին և նրա 44-ամյա ամուսինը նշել են իրենց ագաթե հարսանիքը

83-ամյա բրիտանուհին և նրա 44-ամյա ամուսինը նշել են իրենց ագաթե հարսանիքը

Բրիտանացի 83-ամյա Էդնա Մարտինը և նրա 44-ամյա ամուսինը՝ Սայմոնը, նշել են իրենց ամուսնության 14-ամյակը։ Սայմոնի կարծիքով՝ իրենք նախկինի պես սրահարված են միմյանց և ապրում են լիարժեք կյանքով։ Երբ 2005թ․ այս զույգի մասին հայտնի դարձավ ԶԼՄ-ներում, շատերը շտապեցին քննադատել չորս թոռ և ծոռ ունեցող Էդնային, որ մոլորեցրել է երիտասարդ Սայմոնին, որի կյանքում նա առաջին կինն է եղել։ Ի հեճուկս կանխատեսումների, որ զույգը շուտով կբաժանվի, նրանք շարունակում են համատեղ ապրել։ Ամուսնական կյանքը խաթարում է միայն նրանց առողջական վիճակը։ Սայմոնը տառաում է շաքարախտով և աուտիզմի թեթև ձևերից մեկով՝ Ասպերհերի հիվանդությամբ, իսկ Էդնան արդեն ծեր է։ Էդնայի զավակները՝ 59-ամյա Լորեյնը, և 57-ամյա Ռասսելը օգնում են իրենց մորը և Սայմոնին, որին նրանք կատակով երբեմն «հայրիկ» են ասում։