Փաշինյանը Քոչարյանին նկատի չի ունեցել, հռետորական է ասել. փաստաբան

Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանը հայտարարեց, որ ինքը  լիազորված  է ասելու, որ իր վստահորդի կողմից արված արտահայտությունները չեն վերաբերվել Ռոբերտ Քոչարյանին։ Այսպիսով Ալումյանը հայտարարեց, որ կհրաժարվի հայցից։ Դատավորը մեկ օրով հետաձգեց նիստը՝  հայցվոր կողմին ժամանակ տրամադրելով հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։