Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ է տեղի ունեցել

Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ է տեղի ունեցել

Սուդանում կասեցվել է նոր ռազմական հեղաշրջման փորձը, ձերբակալված է 68 դավադիր սպա: Այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: «Սուդանում կասեցվել է Անցումային ռազմական խորհրդի դեմ հեղաշրջման փորձը: Հետաքննվում է վաթսունութ սպա»,- նշել է ալիքը: Սուդանում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունն իր ձեռքն է վերցրել բանակի կողմից ձևավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին: Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձևավորել քաղաքացիական կառավարման մարմին և նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները: