Քոչարյանի ներկայացուցիչը հայտարարեց Փաշինյանի դեմ քաղհայցից հրաժարվելու մասին

«Եթե Նիկոլ Փաշինյանի վստահորդը աներկբա հայտարարի, որ այդ արտահայտությունները անելով` Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը` Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի վստահորդ Գևորգ Գյոզալյանն էլ վստահեցրեց, որ ինքը լիազորված է աներկբա ասելու, որ այդ արտահայտությունը, որ արել է իր ներկայացուցիչը, վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։ Հայկ Ալումյանը նշեց, որ այս դեպքում իրեն կարճ ժամանակ է պետք քաղհայցից հրաժարվելու դիմումը պատրաստելու համար։ Այսպիսով, նիստը մեկ օրով հետաձգվեց, որպեսզի հայցվոր կողմին ժամանակ տրամադրվի հայցից հրաժարվելու դիմումը պատրաստելու համար։