Բորիս Ջոնսոնը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը

Բորիս Ջոնսոնը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը տվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը: Հունիսի 12-ին ծրագրային ճառով հանդես գալով Լոնդոնում՝ քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը Եվրամիությունը կլքի հոկտեմբերի 31-ին: Հանրային ելույթն առաջինն է դարձել որպես թորիների առաջնորդի պաշտոնի թեկնածու նրա առաջադրվելու պահից՝ տեղեկացնում է TASS-ը: «Երեք տարուց և Brexit-ի իրագործման բաց թողնված երկու վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք ԵՄ-ն լքել հոկտեմբերի 31-ին»,-ասել է Ջոնսոնը, որը թորիների առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինելու հավակնորդների մրցարշավի ֆավորիտն է՝ հաշվի առնելով, որ պահպանողականները կառավարող կուսակցություն են: «Եկել է այս երկիրը և այս հասարակությունը միավորելու ժամանակը»,-ասել է Ջոնսոնը և ընդգծել, որ դա հնարավոր է միայն Եվրամիությունից դուրս գալով: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը պետք է հայտնի դառնա մինչև հուլիսի վերջը: