Աբեն ժամանեց Թեհրան

Աբեն ժամանեց Թեհրան

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան՝ դառնալով 41 տարվա ընթացքում Ճապոնիայի՝ Իրան այցելած առաջին վարչապետը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: Ճապոնիայի կառավարության՝ Իրան այցելած վերջին ղեկավարը եղել է Տակեո Ֆուկուդան: Դա տեղի է ունեցել 1978 թվականին՝ դեռ նախքան շահի տապալումը և իսլամական հանրապետության կազմավորումը: Այսպիսով, Աբեն դարձել է Ճապոնիայի՝ իսլամական հանրապետություն այցելած առաջին վարչապետը: https://www.youtube.com/watch?v=PZgUnoyWPYY Աբեին, պետական հեռուստատեսության հրապարակած կադրերի համաձայն, «Մեհրաբադ» օդանավակայան ժամանելուց հետո դիմավորել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այցի ընթացքում, որը կտևի հուլիսի 12-ից մինչև 14-ը, պլանավորված են Ճապոնիայի վարչապետի հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և երկրի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի հետ: Ճապոնիայի վարչապետի այցն ընթանում է Տոկիոյի երկու գործընկերների՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման պայմաններում, որը տեղի է ունենում ամերիկյան հակաիրանական պատժամիջոցների խստացման և ռազմական լարվածության աճի ֆոնին: