Կարևոր նախագիծը եթե ընդունվի, սկզբնական փուլում սահմանափակումներ կկիրառվի

Սիսակի Գաբրիելյանի և Լիլիթ Մակունցի՝ բարձրագույն կրթությունը փաստացի անվճար դարձնելու նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպել են փորձագետների, դասախոսների և եկել այն եզրակացության, որ գաղափարը շատ լավն է, հեղափոխական մոտեցում է, բայց սկզբնական փուլում այն կարելի է որոշակի սահմանափակումներով կիրառել, այսինքն՝ սկզբնական փուլում այն փորձարկենք մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում»: