Facebook-ն օգտատերերին կվճարի նրանց կողմից օգտագործվող հավելվածների մասին տեղեկատվության համար

Facebook-ն օգտատերերին կվճարի նրանց կողմից օգտագործվող հավելվածների մասին տեղեկատվության համար

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունն իր սեփական արտադրանքի բարելավման նպատակով շուկայի հետազոտության շրջանակում տվյալներ կհավաքի այն մասին, թե ինչ կողմնակի հավելվածներ են օգտագործում սմարթֆոնների տերերը: «Այսօր մենք գործարկում ենք շուկայի ուսումնասիրման համար Study հավելվածը: Յուրաքանչյուրն, ով օգտագործի ծրագիրը, վարձատրություն կստանա հետազոտությանը մասնակցելու համար»,- ասված Է հունիսի 11-ին Facebook-ի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում: Փոխհատուցման գումարը չի ճշտվում: Ինչպես նշել Է ընկերությունը, Study-ն անհրաժեշտ Է նվազագույն քանակության տեղեկատվություն հավաքելու համար, ինչի կարիքը Facebookն ունի «ավելի որակյալ արտադրանքի ստեղծման համար»: Ծրագիրը, մասնավորապես, կստանա եւ կվերլուծի տեղեկություններ այն մասին, թե ինչ հավելվածներ են տեղակայված օգտատերերի շարժական սարքերում, եւ թե որքան ժամանակ են նրանք դրանցով անցկացնում: Ըստ որում, ինչպես հավաստիացրել են Facebook-ում, Study-ն տեղեկատվություն չի հավաքում նշանաբառերի մասին, ինչպես նաեւ հետազոտության մասնակիցների անձնական լուսանկարներ, տեսագրություններ եւ հաղորդագրություններ: Նախ հավելվածը Google play-ում մատչելի կլինի միայն ԱՄՆ-ում եւ Հնդկաստանում, բայց ժամանակի ընթացքում այն կարող են ներբեռնել նաեւ այլ երկրների բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: