Huawei-ը չեղարկել է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով

Huawei-ը չեղարկել է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով

Huawei ընկերությունը Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը հետաձգել է անորոշ ժամկետով: Այդ մասին հայտնել է The Information-ը: Նոր մոդելը Շանհայի CES Asia 2019 ցուցահանդեսում հանրությանը պետք է ներկայացվեր արդեն այս շաբաթ: Ինչպես լրագրողներին պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, այդ որոշումն ընդունվել է վերջերս սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Ավելի վաղ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը Huawei-ին մտցրել էր սև ցուցակ, որն ընկերության առջև փակում է ամերիկյան արտադրողների բաղադրատարրեր և տեխնոլոգիաներ գնելու ճանապարհը: Չինական կորպորացիայի հետ համագործակցությունը դադարեցնում են Google-ը, Intel-ը, Broadcom-ը և մյուս IT-հսկաները: Matebook շարքում հենց օգտագործվում էին Intel-ի պրոցեսորները և Windows օպերացիոն համակարգը: Այսպիսով, նոութբուքը դարձել է Huawei-ի առաջին արտադրանքը, որը չի կարողանա շուկա դուրս գալ պատժամիջոցների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: