Թուրքիան C-400 հրթիռային համակարգերը կստանա հուլիսին

Թուրքիան C-400 հրթիռային համակարգերը կստանա հուլիսին

Ռուսաստանը նախատեսում է իր C-400 ՀՀՊ համակարգերը Թուրքիա մատակարարել հուլիսին: Այս մասին երեքշաբթի, հունիսի 11-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ժամանակին, երկկողմ խնդիրներ չկան»,- հայտարարել է Ուշակովը: Նա դրական պատասխան է տվել նաև այն հարցին, թե արդյոք հուլիսին կմատակարարվեն «ցամաք-օդ» դասի հրթիռները: Ավելի վաղ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ մատակարարումները կարող են սկսվել հունիսի սկզբին: https://www.dw.com/image/48792044_303.jpg Անկարայի C-400 համակարգերը ձեռք բերելու մտադրությունը դժգոհություն է առաջացրել Վաշինգթոնում: Ըստ ԱՄՆ-ի, դրանք սպառնում են ամերիկյան անվտանգությանը: ԱՄՆ վարչակազմը սպառնացել է Թուրքիային բացառել F-35 կործանիչների մատակարարման իր ծրագրից, եթե Անկարան չչեղարկի գործարքը: Իսկ գործարքի կայացման դեպքում Միացյալ Նահանգները խոստացել են պատժամիջոցներ կիրառել, որոնք վտանգ են ներկայացնում Թուրքիայի տնտեսության համար: