Տեղի է ունեցել մակագրման օրենքով նախատեսված գործընթացի խախտում. Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի քրեական գործով հատորների ավելանալուն: Նա ասաց՝ իրենց հաշվարկով հատորների թիվը պիտի լիներ 83, պարզվում է՝ 88 է, և 5 հատորի խնդիր է առաջանում, իրենք ծանոթանում են դրանց: Լրագրողները հետաքրքրվեցին Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությամբ: Հարցին՝ այն, որ վերաքննիչ բողոքները մակագրվել են նույն դատավորին, Օրբելյանի կարծիքով՝ տեխնիկակա՞ն խնդիր է, թե՞ դիտավորություն է եղել: