Բայդենը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում բուժել քաղցկեղը

Բայդենը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում բուժել քաղցկեղը

2020թ.-ի նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է հաղթահարել քաղցկեղը, եթե ընտրվի պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է Fox News-ը: Նշվում է, որ նման հայտարարություն նա արել է Այովա նահանգի Օթումվա քաղաքում ելույթի ժամանակ: Բայդենի որդին՝ Բոն, մահացել է ուղեղի քաղցկեղից 2015 թ.-ին, 46 տարեկան հասակում: Նախագահի թեկնածուի խոսքերով, հիվանդության հետևանքով ընտանիքի անդամի «կորստի» հետ կապված դժվարին իրավիճակում բոլորը փորձում են աջակցել նրա հարազատներին և ասում են, որ գիտեն, թե նրանք ինչ են զգում, բայց իրականում պատկերացնում չունեն դրա մասին: «Այդ պատճառով է, որ ես այսքան երկար աշխատել եմ իմ կարիերայի ընթացքում, համոզվելու համար, որ ... Ես խոստանում եմ, որ ինձ նախագահ ընտրելու դեպքում դուք կտեսնեք ամենակարևորը, որը կփոխի Ամերիկան, մենք կբուժենք քաղցկեղը»,- ասել է Բայդենը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել էր իր մրցակից, 2020 թ.-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին, նրան «հիմար» անվանելով: