Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման ներուժը սպառված Է. Ռոուհանի

Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման ներուժը սպառված Է. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման ներուժը սպառվել է, երկրի իրադրությունն անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել է: «Ճնշման ներուժը սպառվել է: ԱՄՆ-ն առավելակետին է հասցրել ճնշումն Իրանի ժողովրդի վրա, և այդ պահից այդ սպառնալիքը, այդ ճնշումը կկորցնեն իրենց ուժը: Այժմ իրանցի ժողովուրդն այն բանի համեմատությամբ, ինչ կար կես տարի - մեկ տարի առաջ, զգալիորեն հանգիստ է»,- ասել է Ռոուհանին, որի խոսքը կառավարության նիստում հրապարակվել է նրա պաշտոնական կայքում: Նրա խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումն աննախադեպ է, և նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկին պատժամիջոցները համեմատության ոչ մի եզր չունեն այն բանի հետ, ինչ անում է Վաշինգտոնը: Սակայն Ռոուհանին նշել է, որ չնայած դրան, Իրանում այժմ լավ վիճակ է, ինչն, այնուամենայնիվ, խնդիրների բացակայություն չի նշանակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: