Մադոննան չի կարողանում վաճառել համերգի տոմսերը

Մադոննան չի կարողանում վաճառել համերգի տոմսերը

Չորս տարի առաջ ամերիկացի երգչուհի Մադոննան վաճառել է իր Նյու Յորքի Մեդիսոն-սկվեր-գարդենի համերգի տոմսերը, իսկ այժմ փորձում է վաճառել Բրուքլինի BAM Opera House-ի տոմսերը, գրում է PageSix-ը: Նշվում է, որ երգչուհու ելույթները նվիրված են նրա Madame X նոր ալբոմի թողարկմանը: Շրջագայությունը պետք է սկսվի Նյու Յորքում, սեպտեմբերի 12-ին, սակայն վաճառքի մեկնարկից մեկ ամիս անց երգչուհու առաջիկա համերգների հարյուրավոր տոմսեր վաճառված չեն: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ շրջագայության ժամանակ երգչուհին հանդես է գալու փոքրիկ դահլիճներում, որտեղ տեղերի թիվը չի անցնում մի քանի հազարից: Աղբյուրներից մեկի խոսքերով, սա փաստում է Մադոննայի նկատմամբ «ցնցող անտարբերության» մասին: https://img.gazeta.ru/files3/121/11898121/upload-RIAN_1206367.HR-pic905-895x505-38496.jpg