Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

ՀՀ վարչապետի կողմից հաստատված որոշումներից մեկի համաձայն՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ գործուղել Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ): 2. Արմեն Գրիգորյանի՝ Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է որոշման մեջ: