Rammstein-ի ֆրոնտմենը հյուրանոցում ջարդել է տղամարդու ծնոտը

Rammstein-ի ֆրոնտմենը հյուրանոցում ջարդել է տղամարդու ծնոտը

Rammstein-ի ֆրոնտմեն Թիլ Լինդեմանը վիճաբանել է Մյունխենի հյուրանոցներից մեկի այցելուի հետ և կոտրել նրա ծնոտը, հաղորդում է Das Bild պարբերականը, հունիսի 11-ին: Նշվում է, որ անցած շաբաթ խումբը կանգ է առել Մյունխենում՝ Bayerischer Hof բարձրակարգ հյուրանոցում: Հունիսի 8-ի գիշերը, Լինդեմանը հյուրանոցի բարում գարեջուր է խմել ծանոթի և Լանա անունով ընկերուհու հետ: Մինչ այդ, Համբուրգի 54-ամյա բնակիչը երգչին խնդրել է սելֆի անել, բայց Լինդեմանը մերժել է նրան: Ինչպես նշում է պարբերականը, ենթադրյալ երկրպագուն չի հանգստացել և սկսել է բարում վիրավորել Լանային: Լինդեմանը ցանկացել է ստիպել, որպեսզի տղամարդը ներողություն խնդրի կնոջից, ինչի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Rammstein-ի ֆրոնտմենը արմունկով հարվածել է տղամարդու դեմքին, ինչից հետո նա անմիջապես վայր է ընկել: Հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են կանչել: Պարբերականի տվյալներով, տղամարդը ծնոտի կոտրվածք է ստացել: Ոստիկանությունում նշել են, որ մարմնական վնասվածքների մասին հայտարարություն են ստացել: Լինդեմանը տեղի ունեցածը դեռևս չի մեկնաբանել: