Առաջ լուծում էր Սաշիկը, հիմա ո՞վ պիտի լուծի․ «Իմ քայլի» պատգամավորը՝ պարգևավճարների ու դատական համակարգի մասին

Մարզպետների պարգևավճարների թեման կրկին օրակարգում է, հիմա էլ մարզպետները եռամսյակին պարգևատրումներ են իրականացրել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ իր համար տարօրինակ ասոցիացիաներ է առաջացնում այն, թե ինչպես կարելի է հրաժարվել պարգևավճարից.«Հրաժարվելով դու ի՞նչ ես ուզում դրանով ասել՝ մյուսներից ավելի սկզբունքայի՞ն ես»,-ասաց պատգամավորը: