Հայկական տոլման առողջարար ճաշատեսակ է․ ռուս հաղորդավարուհի

Հայկական տոլման առողջարար ճաշատեսակ է․ ռուս հաղորդավարուհի

Ռուսական հաղորդումներից մեկի շրջանակում հաղորդավարուհի Ելենա Մալիշևան խոսել է հայկական տոլմայի օգտակար հատկությունների մասին։ Жить Здорово հաղորդման շրջանակում նա ասել է, որ տոլմա աշխարհում ամենալավը հայերն են պատրաստում։ Մասնագիտությամբ լինելով բժշկուհի՝ Մալիշևան նշել է դրա օգտակար հատկությունները։ https://www.youtube.com/watch?v=aL45ZZMFSK8 Հայկական զարդանախշերով գոգնոցով և հայկական երաժշտության ներքո տաղավար մտնելով՝ հայտնի դաշնակահար Լևոն Օգանեզովը պատմել է տոլմայի մասին։ Նրա խոսքով՝ այն կարող է լինել տաք և սառը ուտեստ։ Դաշնակահարը հավելել է, որ ամենալավ տոլման պատրաստում է իր ավագ դուստրը։ Նա չի բողոքում նաև կրտսեր դստեր պատրաստած տոլմայից։ Բացի այդ, տոլմայի հետ հարկավոր է վայելել նաև հոնի կամ Արցախի թթի օղի։