Եվրո 2020. Մեր մրցակիցների արդյունքները

Եվրո 2020. Մեր մրցակիցների արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի (որտեղ նաև Հայաստանի հավաքականն է) 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին նաև Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերը: Իտալիայի ազգային թիմը Թուրինում՝ «Յուվենտուս» մարզադաշտում, հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային հաղթեց 2:1 հաշվով: Ֆինլանդիան արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը: Հայաստանը Աթենքում 2:3 հաշվով հաղթեց Հունաստանին: J խմբի 5-րդ տուրի խաղերը կկայանան արդեն սեպտեմբերին: Հայաստանի ընտրանիին Երևանում կընդունի Իտալիային, Ֆինլանդիան Աթենքում կխաղա Հունաստանի, իսկ Բոսնիան և Հերցեգովինան կհյուրընկալի Լիխտենշտեյնին: