Նիկոլ Փաշինյան. Սա արդեն լուրջ է, շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին

Նիկոլ Փաշինյան. Սա արդեն լուրջ է, շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Եվրո-2020-ի ընտրական փուլի արտագան խաղում Հունաստանի դեմ տոնած հաղթանակ կապակցությամբ: «Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: Ազգային թիմին կարևորագույն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, ով տեսակապի միջոցով կապվել է ընտրանու անդամների հետ: