Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երդում Է տվել Է հանրապետության ժողովրդին եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- ասել Է նա հունիսի 12-ին մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Ղազախստանում թվով վեցերորդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում ձայների 70,96 տոկոս արդյունքով հաղթանակ Է տարել Տոկաեւը, որին առաջադրել Էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գլխավորած Nur Otan կուսակցությունը: https://www.youtube.com/watch?v=2NWvI0pAg8w