17-ամյա հայ տղան փրկել է ընկերոջը և խեղդվել Վոլգայում

17-ամյա հայ տղան փրկել է ընկերոջը և խեղդվել Վոլգայում

17-ամյա ազգությամբ հայ Տիգրանը զոհվել է Վոլգայի ափին, Սամարայում։ Նա ընկերների՝ Ալեքսանդրի և Աշոտի հետ այնտեղ հանգստանալիս է եղել։ Տիգրանն օգնության է հասել խեղդվող ընկերոջը։ Տղան փրկել է նրան, իսկ ափ դուրս բերել՝ Ալեքսանդրը։ Նշվում է, որ տղաներն անցել են ջրային սահմանագիծը, որից հետո սկսվում է կտրուկ անկումը։ Երկու տղաներին հաջողվել է դուրս բերել ջրից, իսկ Տիգրանին՝ ոչ։