Աբեն հայտնել է Իրան իր այցի նպատակը

Աբեն հայտնել է Իրան իր այցի նպատակը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Իրան իր այցի նպատակի տարածաշրջանում լարվածության մեղմացումն է, հաղորդում է NHK-ն։ Նրա խոսքով՝ Տոկիոյին անհանգստացնում է Մերձավոր Արևելքում իրավիճակը։ «Ես կցանկանայի հնարավորինս կարևոր դեր խաղալ այնտեղ խաղաղության հաստատելու հարցում»,-հավելել է Աբեն։ Նա նաև ընդգծել է, որ կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։