Թրամփը որոշել է պաշտպանել Կիմ Չեն Ընին ԿՀՎ-ից

Թրամփը որոշել է պաշտպանել Կիմ Չեն Ընին ԿՀՎ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿՀՎ-ին թույլ չէր տա իրազեկիչներին օգտագործել ընդդեմ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Իմ ղեկավարությամբ նման բան տեղի չէր ունենա»,-ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ինքը թույլ չէր տա, որ այդպիսի բան լիներ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ 2017-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանված Կիմ Չեն Ընի եղբայրը ԿՀՎ-ի իրազեկիչ է եղել։