GM վարկային կազմակերպությունը՝ հանցավոր խմբավորում. Այն ղեկավարվում է ՔԿՀ-ներից մեկի՞ց. «Ժամանակ»

GM վարկային կազմակերպությունը՝ հանցավոր խմբավորում. Այն ղեկավարվում է ՔԿՀ-ներից մեկի՞ց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շարքային քաղաքացիները ավելի հաճախ են իրենց վրա զգում երկրում առկա ամենաթողության մթնոլորտի առկայությունը: Տարբեր քաղաքներում գովազդվում է GM վարկային կազմակերպությունը, որը խոստանում է 200 հազար դրամ վարկ տրամադրել՝ առանց ավելորդ փաստաթղթերի առկայության: Միայն թե կազմակերպությունն առաջարկում է սկզբում 35 հազար դրամի փոխանցում կատարել: Գործարքը կատարվում է հեռախոսով, իսկ գումարը փոխանցվում է ֆիզիկական անձի, ով ներկայանում է վարկային կազմակերպության ներկայացուցիչ: Երբ գալիսը վարկը ստանալու ժամանակը, այսպես կոչված, վարկային կազմակերպության ներկայացուցիչները սկսում են հայհոյանքներ տեղալ իրենց զանգահարող «հաճախորդի» վրա: https://cdn2.img.armeniasputnik.am/images/545/06/5450689.jpg Կան կասկածներ, որ հանցագործ խմբավորումը գործում և ղեկավարվում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: