Մեծ դժգոհություն՝ ՔՊ-ում. հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկրին. «Ժամանակ»

Մեծ դժգոհություն՝ ՔՊ-ում. հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկրին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընտրություններում հաղթեց հեղափոխությունը և ժողովրդավարությունը: Սակայն ՔՊ-ի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ կուսակցության ներսում շատ մեծ դժգոհություն է հասունանում նման ժողովրդավարությունից և դրա հետևանքներից: ՔՊ-ականները կարծում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ժողովրդավարության, որ հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկիրը կլանային համակարգից ազատելու համար, այլապես այդ համակարգը շատ արագ կխժռի ժողովրդավարությունն էլ, հեղափոխությունն էլ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: