Ներդրողները «զադնի» են դրել՝ չեն ուզում վտանգել իրենց կապիտալն ու ունեցվածքը ՌԴ-ում. «Ժամանակ»

Ներդրողները «զադնի» են դրել՝ չեն ուզում վտանգել իրենց կապիտալն ու ունեցվածքը ՌԴ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի ազգությամբ հայ գործարարների հետ՝ նրանց կոչ էր արել գալ Հայաստան, ներդրումներ կատարել, հարստանալ և հարստացնել պետությունը: Ռուսաստանցի գործարարների մի մասը դեմ չէր լինի Հայաստանում ներդրումներ անելուն, բայց դրա համար պետք է վստահ լինեն, որ դա չի ազդի իրենց նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքի փոփոխության վրա: Ավելի պարզ ասած՝ ռուսաստանահայ գործարարները տեղյակ են Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների լարված հարաբերությունների մասին, և այդ պայմաններում նրանցից որևէ մեկը Հայաստանում ներդրում անելով չի վտանգի իր կապիտալը և ունեցվածքը Ռուսաստանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: