American Airlines-ը Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 3-ը

American Airlines-ը Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 3-ը

Միացյալ Նահանգների ավիաընկերությունը Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելքն ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից երկարաձգել Է մինչեւ սեպտեմբերի 3-ը: Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հունիսի 9-ին հրապարակվել Է ավիափոխադրողի կայքում: «American [Airlines-ը] ապրիլին MAX-երի թռիչքների արգելման ժամկետը երկարաձգել Էր մինչեւ օգոստոսի 19-ը ներառյալ: Այժմ մենք արգելքը երկարաձգում ենք մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ»,- ճշտել Է ավիաընկերությունը՝ պարզաբանելով, որ սույն որոշումն ուղեւորներին թույլ կտա ավելի լավ պլանավորել ուղեւորությունները: https://cdn.businesstraveller.com/wp-content/uploads/fly-images/934636/737-916x516.jpg «Ամեն օր մոտավորապես 115 չվերթ կչեղարկվի մինչեւ սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակամիջոցը»,- հավելել Է ավիափոխադրողը: Boeing 737 ինքնաթիռների շահագործումը դադարեցվել Է երկու ավիաաղետից հետո. այս տարվա մարտին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines-ի ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհվեց 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ավիաընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի ժամանակ զոհվեց 189 մարդ։