Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր գործընկերն է

Ամերիաբանկում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ամերիաբանկի համագործակցության մասին պայմանագրի ստորագրման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիաբանկը միացավ ֆուտբոլի ֆեդերացիային որպես գլխավոր գործընկեր: Պայմանագրի ստորագրումը սկիզբ դրեց ֆեդերացիայի և Բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը: Ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործակցությունը խթանելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը: Բանկի աշխատակիցները մեծ ոգևորությամբ դիմավորեցին նաև Հայաստանի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիին. Հանդիպման վերաբերյալ  առավել մանրամասն՝ տեսանյութում.