NASA-ն մարսագնացի հավաքման աշխատանքները հեռարձակում է ուղիղ եթերում

NASA-ն մարսագնացի հավաքման աշխատանքները հեռարձակում է ուղիղ եթերում

NASA-ն ուղիղ եթերում սկսել է հեռարձակել Mars 2020 մարսագնացի հավաքման աշխատանքները: Տեսանյութը հասանելի է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի պաշտոնական YouTube ալիքում: Ինժեներներն աշխատում են Seeing 2020 անվանումով ստերիլ սենյակում. որտեղից էլ կատարվում է շուրջօրյա հեռարձակումը: https://www.youtube.com/watch?v=PaNiYPglK58 Գիտնականները հավաքում են մարսագնացի բաղադրիչները և փորձարկում մեխանիզմը: Բացի այդ, ամբողջ աշխարհի օգտատերերը կարող են հարցեր ուղղել մասնագետներին չաթում: Mars 2020 մարսագնացն իր առաքելությունը պետք է սկսի 2020-ին: Այն կտեղափոխի V-541 հրթիռը, ընդերքի ուսումնասիրության և միկրոօրգանիզմների հետքերի որոնման համար: