Պաշտոնական․ «Արսենալն» իր դժգոհությունն է հայտնել ՈւԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

Պաշտոնական․ «Արսենալն» իր դժգոհությունն է հայտնել ՈւԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

Լոնդոնի «Արսենալ»-ը դժգոհ է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացվում է Բաքվում: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: ««Արսենալ»-ում բոլորն ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անհամբերությամբ են սպասում «Չելսի»-ի դեմ խաղին: Սակայն մենք հիասթափված ենք այն հանգամանքից, որ տեղափոխության խնդիրների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին կարող է տրամադրել 6 հազար տոմս միայն, այնինչ մարզադաշտը տեղավորում է 60 հազար հանդիսական: Ժամանակը ցույց կտա, արդյոք «Արսենալ»-ի անգամ 6 հազար երկրպագուները մեկնեն Բաքու, հաշվի առնելով, թե որքան բարդ է նման ճանապարհորդությունը: Մենք 45 հազար աբոնեմենտ ունենք և ճիշտ չենք համարում` ՈՒԵՖԱ-ի նման դժվար տեղափոխություն պահանջող վայրի ընտրությունը: Իրականությունն այն է, որ նրանք, ովքեր հասել են եզրափակիչ չեն կարող բավարարել երկրպագուների ցանկությունները: «Արսենալ»-ը բազմաթիվ դժգոհություններ է ստացել երկրպագուների անունից և կիսում է նրանց կարծիքը: Մեր երկրպագուների և մեր անունից ուզում ենք հստակեցնել, թե ինչպես են վայրերն ընտրվում եզրափակիչներ անցկացնելու համար: Այս դեպքում հաշվի առնելով նաև երկրպագուների պահանջները: Հույս ունենք, որ հաջորդիվ ՈՒԵՖԱ-ն երկրպագուների դժվարությունները հաշվի կառնի վայրի ընտրությունը հարցում և նման բան չի կրկնվի»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: