Բակո Սահակյանի՝ Քոչարյանի մասով երաշխավորությունը շահերի բախում չէ․ Ալումյան

Անձնական երաշխավորության առումով «շահերի բախում» հասկացությունը ընդհանրապես կիրառելի չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորության ներկայացումը արդյոք շահերի բախում չէ՞՝ հաշվի առնելով, որ 2008 թվականին Արցախից զորք է բերվել երեւան, իսկ Բակո Սահակյանն այդ ժամանակ եղել է Արցախի նախագահը։ «Անձնական երաշխավորների առումով օրենքի մեջ չկա որեւէ սահմանափակում, թե ով կարող երաշխավորել, կարեւորը որ վստահություն եւ հեղինակություն վայելող անձ լինի»,–նշեց Ալումյանը։