Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունները պայմանավորվել են համացանցում պայքարել բռնության դեմ

Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունները պայմանավորվել են համացանցում պայքարել բռնության դեմ

Փարիզում պետությունների և համացանցային ընկերությունների առաջնորդները ստորագրել են 《Քրայսթչերչյան կոչը, հաղորդում է Reuters-ը։ Այնպիսի խոշոր տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսին Facebook-ը , YouTube-ը Google-ն են, համացանցում 《ահաբեկչական》և 《ծայրահեղական》կոնտենտի դեմ պայքարելու պարտավորություն են ստորագրել՝ կապված Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթում ահաբեկչության հետ։ https://www.youtube.com/watch?v=PaakbQRvTK0&app=desktop Մայիսի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է նշված ընկերությունների, ինչպես նաև Microsoft-ի ղեկավարներին՝ առցանց հարթակում կոչը հրապարակելու համար։ Պարտադիր իրավական ուժ չունեցող համաձայնագիրն անվանակոչել են քաղաքի պատվին, որտեղ 2 մզկիթում ահաբեկիչը 51 մարդու է սպանել։