«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթը

«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթը

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց «Լացիո»-ն: Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտա»-ն և «Լացիո»-ն: Հանդիպման վերջնամասում Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի և Խոակին Կոռեայի գոլերի շնորհիվ «Լացիո»-ն դարձավ երկրի գավաթակիր` իր պատմության մեջ այդ տիտղոսը նվաճելով 7-րդ անգամ: «Լացիո» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1900 թվականին: