Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից

Մայիսի 16-ին, ժամը 06:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Է.Ս.-ի (ծնված 1950 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: