Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ տուժածների վիճակը ծանր է

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ տուժածների վիճակը ծանր է

Մայիսի 16-ին՝ ժամը 06:18-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1979 թ.) և «BMW» մակնիշի (վարորդ՝ Կ.Մ., ծնված 1982 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: