Միլա Յովովիչը հայտարարել է աբորտի մասին

Միլա Յովովիչը հայտարարել է աբորտի մասին

Ամերիկացի դերասանուհի, մոդել և երաժիշտ Միլա Յովովիչը Instagram-ի իր էջում գրառում է հրապարակել, որում խոստովանել է, որ երկու տարի առաջ ստիպված է եղել աբորտի դիմել։ Դերասանուհին տվյալ հայտարարությամբ հանդես է եկել՝ քննադատելով Ջորջիա նահանգում հղիության 6-րդ շաբաթից հետո աբորտներն արգելող օրենքը։ Դերասանուհին ասել է, որ ինքն աբորտ է արել հղիության 5-րդ ամսում։ Նա այդ փորձը բնութագրել է որպես «հրեշավոր» և ասել, որ դրանից հետո «խոր ընկճախտով» է տառապել։ Image result for Милла Йовович заявила об аборте «Ես դադարեցրել էի կարիերաս։ Ես մի քանի ամիս մեկուսացած էի և փորձում էի խիստ լինել իմ երկու հիասքանչ երեխաների հետ»,-գրել է Յովովիչը։ Դերասանուհին չի հստակեցրել, թե ինչու է այդ քայլին դիմել։