Վենեսուելայի կառավարությունը և ընդդիմությունը Նորվեգիայում բանակցություններ կվարեն

Վենեսուելայի կառավարությունը և ընդդիմությունը Նորվեգիայում բանակցություններ կվարեն

Վենեսուելայի ընդդիմության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմի ներկայացուցիչները Նորվեգիա են մեկնել, որպեսի քննարկեն երկրում քաղաքական ճգնաժամի դադարեցման ուղիները։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Վենեսուելայի ընդդիմությունում աղբյուրը հավելել է, որ բանակցություններին «բարձրաստիճան» պաշտոնյաներ կմասնակցեն։ Առաջիկա բանակցությունների մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնի չեն։ Մադուրոն չի հաստատել այդ փաստը, սակայն ասել է, որ Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը «շատ կարևոր առաքելությամբ» արտասահմանում է։ Image result for Венесуэльское правительство и оппозиция проведут переговоры в Норвегии