Այն մարդիկ են, որոնք ակնկալել են ինչ-որ բան ստանալ իշխանությունից, բայց այդպես էլ չեն ստացել

Դա այնքան հեղհեղուկ և լողացող թիվ է, որ պետք չէ այս փուլում կենտրոնանալ դրա վրա։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Գելափ»-ի վերջին հարցումներին, ըստ որի մեկ տարում վարչապետի աշխատանքը դրական գնահատողների քանակը նվազել է 10 տոկոսով։ «Էլ չեմ ասում, որ ինչքա՞ն ծախսած կլինեն այդ 10 տոկոսն ստանալու համար, մի 10 մլն ծախսած կլինեն։ Ոնց էլ լինի ինչ-որ ազդեցություն դա կունենա, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, որովհետև, ինչպես մի անգամ ասացի՝ թափ ենք տալու մեր նկատմամբ իրենց արած գործողություններն ու անցնենք առաջ»,-ասաց Սիմոնյանը։ Անդրադառնալով նույն հարցումներին, ըստ որի՝ քաղաքացիների ավելի քան 84 տոկոսը դրական է գնահատում Փաշինյանի աշխատանքը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Սա նշանակում է, որ այն ընդդիմախոսները, որոնք կանխատեսում էին, որ իրենք այդ գումարը կծախսեն և շատ արագ ձևով իրավիճակը կփոխվի, պարզվեց իզուր գումար են ծախսել։ Ես բազմիցս ասել եմ, որ անիմաստ փողեր են ծախսում, առավելևս, որ ծախսում են ժամանակին մեզնից գողացված փողերը»։