Թրամփը սահմանափակել է IT տեխնոլոգիաների ոլորտում գործարքները

Թրամփը սահմանափակել է IT տեխնոլոգիաների ոլորտում գործարքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որը սահմանափակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարքները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ ազգային անվտանգությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը։ Նրա խոսքով՝ նախագահը ստորագրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի տեխնոլոգիաների, ինչպես նաև ծառայությունների մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը» կոչվող կարգադրությունը։ Նա հստակեցրել է, որ փաստաթուղթն «ազգային արտակարգ դրության ռեժիմ» է սահմանում՝ IT տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ի նկատմամբ սպառնալիքների հետ կապված։