ԱՄՆ կոնգրեսի բանաձևի նախագիծը Թուրքիային կոչ է արել հրաժարվել S-400-ներ ձեռք բերելուց

ԱՄՆ կոնգրեսի բանաձևի նախագիծը Թուրքիային կոչ է արել հրաժարվել S-400-ներ ձեռք բերելուց

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացված նախագիծը Թուրքիային կոչ է անում հրաժարվել ռուսական S-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելուց։ «Մենք Թուրքիային հստակ ազդանշան ենք հղում։ Երկու կուսակցությունների ընլայնված կոնսենսուսը նրանում է, որ եթե Թուրքիան գնի S-400-ներ, ապա այն չպետք է F-35-եր ստանա»,-ասվում է ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքարթիի հայտարարությունում։ Зенитная ракетная система С-400 Триумф Նրա խոսքով՝ Թուրքիայի՝ S-400-ների ձեռքբերումը կարող է սպառնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։ «Թուրքիան պետք է չեղարկի գործարքը և դրա փոխարեն համագործակցի ԱՄՆ-ի հետ, որտեղ համատեղ աշխատանքը բխում է մեր ընդհանուր շահերից»,-ասել է նա։ https://cdn5.img.sputniknews.com/images/107386/01/1073860196.jpg