Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինա է վերադարձել․ լրագրող

Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինա է վերադարձել․ լրագրող

Օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին՝ շուրջ 2 տարի բացակայելուց հետո, Ուկրաինա է վերադարձել։ Այս մասին հայտնել է լրագրող Միխայիլ Տկաչը՝ իր Telegram-ի ալիքում։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը, որում եղել է Կոլոմոյսկին Թել Ավիվից Դնեպրի օդանավակայան է ժամանել գիշերը, 2։30-ին։ «02։30-ին Թել Ավիվից Դնեպրի օդանավակայան է ժամանել «Պրիվատ» խմբի ինքնաթռիը՝ UR-PRT համարով։ Ուղևորների մասին դեռ տեղեկություն չկա։ Ըստ աղբյուրների՝ այդ ինքնաթիռով է ժամանել օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին»,-գրել է Տկաչը։