Արցախի նախկին և ներկա նախագահները Քոչարյանի համար երաշխավորում են՝ «երևի բարոյական նորմերից ելնելով»

«Անկեղծ ասած՝ ես չէի ասի, որ մեր երկու երկրների միջև հակասություն կա: Դեռ ավելին՝ ես համարում եմ, որ մենք երկու երկիր չենք, մենք մեկ հայրենիք ենք, և ամենևին հակված չեմ լոկալ, փոքրիկ հակասությունը դիտարկել որպես երկրների միջև հակասություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը՝ պատասխանելով Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև առկա հնարավոր հակասությունների մասին հարցին: Մեր զրուցակիցը իրեն իրավունք չի վերապահում գնահատական տալու՝ ճի՞շտ էր արդյոք, թե՞ սխալ, որ Արցախի նախկին և գործող նախագահները դիմել էին Հայաստանին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով. «Մարդկայնորեն ես համարում եմ, որ երևի բարոյական նորմերից ելնելով մեր նախագահները ցանկալի են համարել Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը մայիսյան տոնակատարությանը, քանի որ ամեն տարի մեր հաղթական օրերին բոլոր նախագահները ներկա են լինում, որովհետև նրանք բոլորն էլ իրենց ներդրումն ունեին մեր հաղթանակի մեջ»: Արզիկ Մխիթարյանի խոսքով՝ Բակո Սահակյանը վայելում է Արցախի ժողովրդի համակրանքը, հարգանքը. «Եվ ես չեմ կարծում, որ նա կարող էր ոչ ադեկվատ քայլ կատարել: Կարծում եմ՝ որևէ արգահատելի քայլ չի կատարվել, և դա պետք է համարել նորմալ երևույթ»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: