ԱԺ-ն մայիսի 29-ին կքննարկի ՍԴ դատավորի ընտրության հարցը

ԱԺ-ն մայիսի 29-ին կքննարկի ՍԴ դատավորի ընտրության հարցը

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: