Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը

Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ: Դա ինչպես հետևում է«Գազպրոմ»-ի եռամսյակային հաշվետվությունից՝ տեղեկացնում է Interfax.ru-ն։ Այդ ցուցանիշը նվազագույնն է ընթացիկ տասնամյակի ընթացքում: Առաջին եռամսյակում գազի ներմուծումն ավելի քիչ է եղել միայն 2010 թվականին՝ 4,323 մլրդ խորանարդ մետր: Երկիրը տուժում է արժութային ու ֆինանսական ճգնաժամից, որը նվազեցնում է տնտեսության գնողունակությունը: Մյուս կողմից՝ հանրապետությունն օգտվում է մատակարարումների դիվերսիֆիկացումից՝ ավելացնելով գազի գնումներն Ադրբեջանում, ինչպես նաև համաշխարհային շուկայում՝ հեղուկացված բնական գազի տեսքով: Ինչպես ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիան պահանջում է նվազեցնել ռուսական գազի գինը: