Հայաստանը պատմականորեն կապված է Ռուսաստանի, բայց արժեհամակարգով՝ Արեւմուտքի հետ. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապում են աշխարհագրական եւ պատմական կապերը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Սակայն, ավելացրել է նա, շատերը կհամաձայնեն, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակում ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ այլ հնարավոր գործընկերների հետ հարաբերությունները։ «Հայաստանը պատմականորեն եւ աշխարհագրորեն կապված է Ռուսաստանի հետ, բայց մշակութապես եւ արժեհամակարգով կապված է Արեւմուտքի հետ»,- կարծում է դեսպանը։